ԿԻՆ: Հիվանդություններ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
![Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ](up/article/big/file_25337_8975861.jpg)
Վիրահատությունից խուսափելն անհնարին է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ:
Եվ այդպիսի կանանցից միայն 10%-ին անհրաժեշտ լինում վիրահատական միջամտություն կատարել: Նման որոշում կարող է կայացնել միայն բժիշկը:
Վիրահատական միջամտությունը պետք չէ
- Երբ միոմայի չափերը փոքր են և հանգույցները որոշակի տեղակայում ունեն: Նման դեպքում բուժումը կարող են անցկացնել պահպանողական մեթոդներով:
- Եթե կինը պլանավորել է դեռ երեխաներ ունենալ: Այսօր գոյություն ունեն արգանդի փոքր չափերի միոմայի դեպքում պտուղը պահպանելու և ծննդաբերությունը վարելու մեթոդներ: Որպես կանոն, նման ծննդաբերության ժամանակ հեռացնում են նաև միոման: Այլ բարենպաստ իրավիճակներում վիրահատությունը կատարվում է մինչև հղիությունը: Նման դեպքերում ցուցված է նաև լապարասկոպիկ վիրահատությունը: Երբեմն հարկ է լինում հեռացնել արգանդի մի մասը, և այդ դեպքում էլ է հնարավոր ժամանակի ընթացքում հղիանալ և երեխա ունենալ:
Վիրահատությունն անհրաժեշտ է
- Երբ ուռուցքը ճնշում է հարակից օրգաններին, խախտելով դրանց գործառույթները:
- Եթե հանգույցները շատ արագ աճում են կամ էլ արդեն շատ մեծ չափերի են: Ընդունված է կարծել, որ միոման քաղցկեղային ուռուցքի վերաճելու վտանգի հավանականությունը համեմատաբար մեծ չէ: Բայց դա ընդամենը վիճակագրություն է, որը չի կիրառվում կոնկրետ մարդու դեպքում: ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս հաջողությամբ բուժել նաև ուռուցքաբանական հիվանդությունները, բայց լավագույն տարբերակը այն կանխարգելելն է:
Փորձելով խուսափել վիրահատությունից, շատ կանայք օգտվում են այլընտրանքային բժշկությունից: Նման դեպքերում, երբեմն, կորում է թանկարժեք ժամանակը, իսկ ուռուցքը մեծանում է, և ոչ-ոք չգիտի, թե ինչ է դրա հետ տեղի ունենում: Նույնիսկ հիմնականում այլընտրանքային բժշկությամբ զբաղվող բժշկական կենտրոններում դժվար թե կարողանան բուժել այն միոման, որն արդեն վիրահատության ցուցումներ ունի:
- Մենստրուալ ֆունկցիաների փոփոխության դեպքում, երբ մենստրուացիան պակասում, կամ շատ երկարատև և առատ է դառնում ու ցավոտ է: Նման դեպքում արյան մեջ նկատելիորեն նվազում է հեմոգլոբինի մակարդակը, որը կարող է և անեմիայի պատճառ դառնալ:
- Երբ հարակից օրգանների գործառույթները խանգարվում են: Մեծ ուռուցքը, որպես կանոն, ճնշում է միզապարկին և խախտում միզապարկի նորմալ գործառույթը, որի պատճառով կնոջ մոտ հաճախամիզություն է սկսվում: Միոման երբեմն խանգարում է նաև աղիների նորմալ գործառույթին և աղիները դատարկելու կեղծ պահանջներ են սկսվում: Որովայնի ներքևի հատվածում և գոտկատեղում ցավերը նույնպես կարող են վկայել, որ նորագոյացությունը արդեն շատ է «նեղացնում» արգանդին:
- Երբ միոման արդեն շատ մեծ է, կամ բազմաթիվ հանգույցներից է բաղկացած, արգանդը լրիվ հեռացնում են: Եթե նորագոյացությունները հայտնաբերվում են ձվարանում, ապա դրանք էլ են հեռացնում: Դա չի խանգարում կնոջ օրգանիզմի նորմալ գործունեությանը: Եթե կինը չի պլանավորել հետագայում երեխաներ ունենալ, ներքին սեռական օրգանների բացակայությունը նրան կարող է և ընդհանրապես չխանգարել:
![](images/calendar.png)
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Մեդ-Պրակտիկ
15.08.2015
Հարգելի Elen, բարև Ձեզ: Կախված է էրոզիայի աստիճանից, այն բանից կան ատիպիկ բջիջներ թե ոչ, իսկ դա կարելի է պարզել ցիտոլոգիական քննությամբ: Եթե կան արդեն ատիպիկ բջիջներ, հարկավոր է անպայման ստանալ բուժում, որը այդ դեպքում ենթադրում է վիրաբուժական միջամտություն` արգանդի վզիկի էլէկտրոկոնիզացիա: Չբուժելու դեպքում մեծ է ռիսկը հետագայում արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման: Եթե էրոզիան սկզբնական փուլերում է բուժումը կոնսերվատիվ է` դեղորայքային, որից հետո հարկավոր է լինել անընդհատ դինամիկ հսկողության տակ:
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Մեդ-Պրակտիկ
31.07.2015
Հարգելի SUSANNA, բարև Ձեզ: Նման չափի միոման, հատկապես եթե կա ցավային համախտանիշ և արյունահոսություն, միանշանակ վիրահատության կարիք ունի, բացի այդ Դուք արդեն դաշտանադադարի մեջ եք, և պահել արգանդն ուղղակի իմաստ չունի: Բարդություններից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս անպայման դիմել գինեկոլոգ-վիրաբույժի խորհրդատվության:
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Elen
31.07.2015
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
SUSANNA
15.07.2015
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Մեդ-Պրակտիկ
28.05.2015
Հարգելի Alina, եթե կա արյունահոսություն, հատկապես, եթե այն երկարատև է, անկախ միոմայի տեղակայումից և նրա չափերից, վիրահատություն անհրաժեշտ է: Վիրահատական միջամտության տեսակը կախված է միոմայի տեղակայումից, եթե այն ունի սուբսերոզ տեղակայում, հատկապես, եթե ոտիկի վրա է, հնարավոր է կատարել կոնսերվատիվ միոմէկտոմիա, այսինքն հեռացնել միայն միոմատոզ հանգույցը պահպանելով արգանդը: Եթե միոման տեղակայված է ինտերստիցիալ, այսինքն արգանդի պատի մեջ կամ սուբմուկոզ, միակ տարբերակը արգանդի հեռացումն է, հավելումներով կամ առանց հավելումների, դա արդեն կախված է հավելումների վիճակից: Իհարկե երիտասարդ կանանց մոտ ձվարաննեի հեռացումը ցանկալի չէ, քանի որ առաջացնում է հորմոնալ շեղումներ, և կարիք է լինում հետագա փոխարինող հորմոնալ բուժման: Եթե հնարավոր է պահպանել ձվարանները, չեն հեռացվում: Հետվիրահատական շրջանը նույնպես կախված է վիրահատության ծավալից, եթե վիրահատությունն ընթանում է հարթ և հետվիրահատական բարդություններ չկան, հիվանդները դուրս են գրվում ամենաուշը 7 օր հետո:
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Alina
23.05.2015
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Մեդ-Պրակտիկ
21.05.2015
Հարգելի Mila, բարև Ձեզ: Նշված միջոցները ավանդական միջոցներ են, որոնք հնարավոր է, որ կանգնեցնեն միոմայի աճը, սակայն վստահ լինել չի կարելի, հարկավոր է անընդհատ լինել բժշկի հսկողության տակ: Միոմայի չափերի մեծացման կամ արյունահոսության դեպքում հարկավոր է վիրահատական միջամտություն: Նման չափերի միոմայի դեպքում ավանդական միջոցներով լրիվ ներծծում քիչ հավանական է, նույնիսկ դեղորայքային բուժման դեպքում լրիվ ներծծում դժվար լինի: Սակայն, եթե այժմ գանգատներ չկան, հարկավոր է ուղղակի դինամիկ հսկողություն: Պոստկլիմակտերիկ շրջանում նկատվում է միոմայի աճի կանգ, որոշ դեպքերում նաև չափերի փոքրացում:
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Մեդ-Պրակտիկ
18.05.2015
Հարգելի Nara, բարև Ձեզ: Ձեր հարցից անհասկանալի է, որ հատվածում են ցավերը և ինչու եք ուզում կալցիում օգտագործել, խնդրում եմ ավելի մանրամասն գրեք, կփորձենք Ձեզ օգնել:
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Մեդ-Պրակտիկ
17.05.2015
Հարգելի Armine, բարև Ձեզ: Արգանդի միոման հորմոն կախյալ բարորակ ուռուցք է: Նրա չափերի մեծանալը կամ փոքրանալը կախված է հորմոնալ ֆոնից, հիմնականում պոստկլիմակտերիկ շրջանում նկատվում է միոմայի չափերի փոքրացում, փոքր չափերի դեպքում հնարավոր է լրիվ ներծծում: Դուք նշում եք, որ կա միոմայի չափերի փոքրացում, դա շատ լավ է, հավանականությունը իհարկե մեծ չէ, որ այն լրիվ կանհետանա, բայց ամեն ինչ հնարավոր է: Հարկավոր է անընդհատ լինել բժշկի հսկողության տակ:
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Mila
16.05.2015
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Nara
12.05.2015
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
armine
11.05.2015
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Մեդ-Պրակտիկ
24.01.2015
Հարգելի Nona,նման չափերի միոմաները,այն էլ երկուսը կարող են առաջացնել մի շարք բարդություններ`արյունահոսություն,սնուցման խանգարում և այլն: Քիչ հավանական է,որ դրանք ինքնուրույն փոքրանան կամ որևէ կոնսերվատիվ միջոց օգնի: Այս դեպքում վիրահատական բուժումը ցանկալի է:
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Nona
22.12.2014
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Կարդացեք նաև
![Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am](up/article/small/file_63374_4054380.jpg)
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն